բջջային հեռախոսներ

  • Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն․ Ֆելիքս Ցոլակյան

    Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն․ Ֆելիքս Ցոլակյան

    Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ «Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական «Օդային տագնապի» ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա…

  • ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

    ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

    Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ…

  • Չինացիներն իրենց բջջային հեռախոսները փոխում են ամենահաճախը

    Չինացիներն իրենց բջջային հեռախոսները փոխում են ամենահաճախը

    Չինացիներն իրենց բջջային հեռախոսները փոխում են աշխարհում մյուս երկրների ներկայացուցիչներից առավել հաճախ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Deloitte խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներին։ Համաձայն ստացված տվյալների՝ չինացի օգտատերերի մոտ 80 տոկոսը հեռախոս է գնել 2017-ից հետո։ Այդ կատեգորիայի օգտատերերի թիվն աշխարհում կազմում է 58 տոկոս։ Deloitte-ում նման իրավիճակի պատճառ են անվանում սարքերի…

  • Տուգանք՝ էկրանին նայելով փողոցը հատող հետիոտնին

    Տուգանք՝ էկրանին նայելով փողոցը հատող հետիոտնին

    Չինաստանի Վենչժո քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը սկսել է տուգանել այն հետիոտներին, ովքեր փողոցը հատում են հեռախոսների էկրանին նայելով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Որոշումն արդեն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Անցորդներին այսուհետ կտուգանեն 10 յուանով (շուրջ 1,5 ԱՄՆ դոլար), եթե հեռախոսի էկրանին նայելով փողոց անցնելու պարագայում նրանք խանգարեն ավտոմեքենաներին կամ մյուս հետիոտներին: Հունվարի 14-ից…

  • Նորակոչիկներին արդեն թույլատրվում է բջջային հեռախոս ունենալ․ Հայաստանի գլխավոր զինկոմ

    Նորակոչիկներին արդեն թույլատրվում է բջջային հեռախոս ունենալ․ Հայաստանի գլխավոր զինկոմ

    Այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու դրա նորամուծությունը բջջային հեռախոսների թույլտվությունն է։ Այս զորակոչից սկսած՝ նորակոչիկները կարող են իրենց մոտ կրել հեռախոս, որը չպետք է ունենա տեսաձայնագրելու հնարավորություն։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։