Բրիս Ռոքֆեյլ
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը փոխվել է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին փոխարինել է Բրիս Ռոքֆեյլը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքից։ Նոր համանախագահը մինչ այս Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարն էր, ինչպես նաև՝ եղել է Ֆրանսիայի դեսպանը Պանամայում։ Նշենք, որ Վիսկոնտին համանախագահ էր 2016 թվականից։

