Բրյունետի մրցութային երկրորդ փորձ

  • Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Բրյունետի մրցութային երկրորդ փորձի տեսագրությունից հատված։ Այն կայացել էր երեկ՝ մայիսի 4-ին, որի ֆոտոշարքն արդեն ներկայացրել էինք։ Մի քանի վայրկյան տեւողությամբ տեսանյութում ներկայացված է Բրյունետի կենդանի կատարումը, որը արժանացել է սոցիալական ցանցի օգտատերերի հավանությանը։ Շատերը նկատել են, որ երգչուհին երգում է «մաքուր» ու անկաշկանդ։  

    Հրապարակել է Բրյունետի մրցութային երկրորդ փորձի տեսագրությունից հատված