բրոնզե մեդալակիր
Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Մեժլում Մեժլումյանը 7-5 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Շտեխելին՝ դառնալով բրոնզե մեդալակիր։
Օգոստոսի 6-ին «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ֆուտբոլի դաշտ դուրս կհա։ «Հայաստանի պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ուրարտու»–«Սևան» հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կկատարի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի լավ բարեկամ Արթուր Դավթյանը։ Սա շատ լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նկարվել Արթուրի հետ ու մոտիկից տեսնել…
Օգոստոսի 2-ին մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: ԿԳՄՍ նախարարությունը փոխանցմամբ՝ հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս…
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։ Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղ գրավեց 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրեց 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճեց միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում: Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825…
Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Հնդկաստանում տեղի ունեցած շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ Արամ Հակոբյանը գրավել է երրորդ տեղը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, իսկ Արամ Հակոբյանը՝ 8 միավոր: Ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի Եվգենի Շտեմբուլիակը հավաքել է 9 միավոր: Կանանց մրցաշարում հանդես եկած Մարիամ Ավետիսյանը 11 հնարավորից…
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր: Կիսաեզրափակիչում Եվրոպական խաղերի չեմպիոնը 1:4 հաշվով պարտվեց ամերիկացի Քեյշոոու Դեւիսին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցեց 8 բռնցքամարտիկով: