Բրունու Ֆերնանդեշ
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Բրունու Ֆերնանդեշը խոսել է Անդրես Ինյեստայի մասին։ «Ինձ դուր էր գալիս հետևել Ինյեստայի խաղին: Նա իր ձեռքում էր պահում խաղադաշտի կենտրոնը: Այդ տղան սիրում էր տիրել գնդակին և ռիսկային փոխանցումներ կատարել: Ես էլ փորձում նման կերպով խաղալ: Կարծում եմ ՝ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Զարմանալի է, որ նա այդպես էլ…
Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Բրունու Ֆերնանդեշը ակումբը կարող է լքել եկող ձմռանը՝ հունվար ամսին։ 24-ամյա պորտուգալացին մոտ էր լքելու «Սպորտինգը» նախորդ ամռանը, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։ Կիսապաշտպանով հետաքրքրված են «Ռեալը», ՊՍԺ-ն ու անգլիական մի քանի թիմեր։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
«Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հայտնում է ESPN-ը: Նշվում է, որ մադրիդյան ակումբը տեղափոխության մասին կհայտարարի ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ սեպտեմբերի 2-ին: Գործարքի արժեքը կազմելու է 64 մլն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ պորտուգալացին հայտարարել էր, որ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխությանը, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել գնի հարցում:
«Ռեալ»-ը սկսել է բանակցություններ վարել Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Goal-ը: Մադրիդյան ակումբի ներկայացուցիչը հանդիպել է 24-ամյա խաղացողի հետ: Պորտուգալական ակումբը «արքայական» ակումբից տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո է ցանկանում ստանալ: «Ռեալ»-ը Ֆերնանդեշի թեկնածությունը սկսել է դիտարկել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հավանականությունը նվազել է: