Գաբրիել Ժեզուս
Գաբրիել Ժեզուսի գոլերը բարձրացնում են Արսենալի ոգին
Արսենալը պարգևեց երկրպագուներին Սուրբ Ծննդյան նախօրեին հզոր հաղթանակ՝ 5-1 հաշվով պարտության մատնելով Կրիստալ Փելասին։ Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Գաբրիել Ժեզուսը, ով չորս օրվա ընթացքում հինգ գոլով օգնեց իր թիմին։ Շաբաթ օրը, Սելհարստ Պարկում, Ժեզուսն արագորեն վերականգնեց իր վստահությունը՝ բացելով հաշիվը հանդիպման վեցերորդ րոպեին Բուայո Սակայի հիանալի փոխանցումից հետո։ Սակայն ընդամենը հինգ րոպե անց Իսմաիլա Սարը…
Ժեզուսը բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի առաջիկա 2 խաղերը
«Մանչեսթեր Սիթիի» ու Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Գաբրիել Ժեզուսը վնասվածք է ստացել։ Նա չի կարողանա մասնակցել ազգային հավաքականի խաղերին՝ Բոլիվիայի ու Պերուի դեմ, որոնք կայանալու են 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Ժեզուսի փոխարեն հավաքականում կխաղա գերմանական «Հերտայի» ֆուտբոլիստ Մաթեուշ կունյան։
Մանչեսթեր Սիթին Մեսսիի տրանսֆերում մտադիր է ներառել երեք ֆուտբոլիստի
Diario Sport-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Նշենք, որ Մեսսին ցանկություն է հայտնել հեռանալ «Բարսելոնայից»։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է 33-ամյա արգենտիացուն ձեռք բերելու տրանսֆերում ներառել երեք ֆուտբոլիստի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ման Սիթին» ուզում է 100 միլիոն եվրո առաջարկել ու տրանսֆերում ներառել Էրիկ Գարսիային, Բերնարդու Սիլվային ու Գաբրիել Ժեզուսին։
Ժեզուսը՝ Ինտերի դիտակետում
«Մանչեսթեր Սիթիում» հանդես եկող Գաբրիել Ժեզուսը հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է TransferMarketWeb-ը։ Նշվում է, որ 23-ամյա բրազիլացի հարձակվողի ծառայություններով նախկինում հետաքրքրված էր «Յուվենտուսը»։
Ես դաշտ եմ դուրս գալիս թիմակիցներիս օգնելու համար․ Գաբրիել Ժեզուս
Կարիերայի սկզբում այլ դիրքում էի խաղում։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ»-ի հետ խաղում։ «Ժամանակին «Պալմեյրաս»-ում, երբ ես առաջին անգամ դուրս եկա ակադեմիայից, ես խաղում էի որպես կիսապաշտպան և միայն դրանից հետո դարձա հարձակվող: Ես դաշտ եմ դուրս գալիս թիմակիցներիս օգնելու համար:…
Յուվենտուսը հարձակվողի է փնտրում․ թիրախում երկու ֆուտբոլիստ կա
«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծաչռայություններով։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Անգլիական կողմի հետ հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին անձամբ հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերով: Հավելենք, որ «Յուվենտուսը» հետևում է նաև «Ինտեր»-ի հարձակվող Մաուրի Իկարդիի խաղին։ Վերջինս այժմ վարձավճարով հանդես է գալիս…
Դե Բրույնեն քննադատել է Ժեզուսի գոլի չեղարկումը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն քննադատել է «Տոտենհեմի» դեմ խաղի մրցավարների որոշումը, որով չեղարկվեց Գաբրիել Ժեզուսի գոլը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Հիշեցնենք, որ վերջին րոպեին խփված գոլը չեղարկվեց, քանի որ Էմերիկ Լապորտը փոխանցումը կատարել էր ձեռքով։ Որոշումը կայացվել էր VAR համակարգի օգնությամբ։ «Ձեռքով խաղի վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Երբ ես դիտեցի…
ԿՈՆՄԵԲՈԼ-ը որակազրկել է Բրազիլիայի հավաքականի հարձակվողին
ԿՈՆՄԵԲՈԼ-ը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրել Ժեզուսին 2 ամսով որակազրկելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է O Globo-ն: Ըստ աղբյուրի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի՝ նման որոշման պատճառն այն է, որ ֆուտբոլիստը չափազանց էմոցիոնալ է արձագանքել Ամերիկայի Գավաթի խաղարկությունում՝ Պերուի դեմ խաղից հեռացվելուն: Հիշեցնենք, որ այդ խաղում Ժեզուսը հեռացվելուց հետո փորձել էր կոտրել VAR-ի վահանակը, ինչպես նաև բռունցքով հարվածել…
Մանչեսթեր Սիթին գերխոշոր հաշվով հաղթանակ տարավ
Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի ևս մեկ մասնակից: «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Շալկե-04»-ին: Սիթին հաղթեց մրցակցին 7:0 հաշվով։ Առաջին խաղում նույնպես հաղթել էր Սիթին(3:2): Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկական գոլով էլ աչքի ընկան Ռահեմ Ստերլինգը, Լերոյ Սանեն, Բեռնարդո Սիլվան, Ֆիլ Ֆոդենը և Գաբրիել Ժեզուսը: Գվարդիոլայի թիմը հաղթում…