Գաբրիել Մարտինելի

  • Կոուտինյուն Արսենալի հետ քննարկել է պայմանագրի պայմանները

    Կոուտինյուն Արսենալի հետ քննարկել է պայմանագրի պայմանները

    «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյուն Լոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների Twitter-ի էջերին է բաժանորդագրվել։ Կիսապաշտպանը բաժանորդագրվել է Սեդրիկ Սոարեշին, Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և Գաբրիել Մարտինելիին։ Սոցցանցերին բաժանորդագրվելը շատերին մտածելու առիթ է տվել, որ բրազիլացին շուտով կտեղափոխվի լոնդնյան ակումբ: The Gooner-ի հաղորմամբ էլ՝  Կոուտինյուն արդեն այցելել է «Արսենալի» մարզաբազա և քննարկել պայմանագրի պայմանները: https://twitter.com/AFCMo__/status/1293757077605748736?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1293757077605748736%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Farmsport.am%2F%3Fp%3D101586

  • Արսենալի կիսապաշտպանը Ռեալի թիրախում է

    Արսենալի կիսապաշտպանը Ռեալի թիրախում է

    Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Արսենալ»-ի հարձակվող Գաբրիել Մարտինելիի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբում մտադիր չեն ազատ արձակել Մարտինելիին և պատրաստ են բարձրացնել նրա աշխատավարձը շաբաթական 10-ից մինչև 30 հազար եվրո։ Այդպիսով նրանք կփորձեն խանգարել նրան՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու հարցում:  

  • Արսենալը հաղթեց Ստանդարդին, Սևիլիային հաղթանակ բերեց Չիչարիտոյի գոլը. այլ արդյունքներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արսենալը հաղթեց Ստանդարդին, Սևիլիային հաղթանակ բերեց Չիչարիտոյի գոլը. այլ արդյունքներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը տանը 4:0 հաշվով ջախջախեց «Ստանդարդ»-ին: «Զինագործներ»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գաբրիել Մարտինելին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ջո Ուիլոկը և Դանի Սեբայլոսը: Այս հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորում են F խմբի աղյուսակը: «Արսենալ» – «Ստանդարդ»՝ 4:0 «Սևիլիա»-ն սեփական հարկի ներքո նվազագույն հաշվով…

  • ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են ԵԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

    ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են ԵԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

    ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են Եվրոպա լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը երկրորդ տուրի արդյունքներով: Հավակնորդների թվում են «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին, ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը, «Լուդոգորեցի» պաշտպան Ռաֆայել Ֆորստերը և «Սելթիկի» կիսապաշտպան Մոհամեդ Էլյունուսին: Մարտինելին երկու գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել «Ստանդարտի» հետ խաղում (4:0), Մալենը դուբլ է…