գագաթ
ՍԻԼ և Արարատ ջրերը խմում են նաև Արարատի գագաթին ( ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս մի խումբ հայ ալպինիստներ բարձրացել են Արարատ լեռը՝ իրենց հետ տանելով հայկական զուլալ աղբյուրի ջրերից։ Հատկանշական է, որ հայ ալպինիստները ընտրել են հատկապես «Սիլ» և «Արարատ» ջրերը։ Ալպինիստները ջրերը դրել են Մասիսի գագաթին ու տեսանկարահանել այն։
Արարատի գագաթի ձյունը հալչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սաստիկ շոգերը բացասական հետևանք են թողել Արարատ լեռան գագաթային հատվածի ձնածածկույթի համար։ Դրանք սկսել են հալչել ու հողի հետ խառնվելով՝ դառնալով ցեխաջուր, հոսում են ստորոտին մոտ գյուղերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk գործակալությունը։ Նշվում է, որ նման հալոցքը չտեսնված բան է, առնվազն՝ վերջին 40 տարիների համար։ https://www.youtube.com/watch?v=yGkiNjOI0Ss
Նարեկ Հախնազարյանը համերգ է տվել Աժդահակի գագաթին
ՀՀ կառավարությանը պատկանող ՀՀ անկախության օր Facebook-ի էջում գրված է․ «Նարեկ Հախնազարյանի համերգը, որը ևս կտեսնեք սեպտեմբերի 21-ին Առաջին ալիքի եթերում, նկարահանել ենք Աժդահակի գագաթին. այո-այո, հսկայական թավջութակն ուսին նա բարձրացել է ծովի մակերևույթից 3597 մետր բարձրության վրա՝ կատարելու Անկախության օրվա համար հատուկ կազմված ծրագիրը: Խոստանում ենք՝ դուք ևս, ինչպես և ինքը՝ Նարեկը, այս ելույթը…
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում իջնել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Բ.-ն Ծաղկեվանք եկեղեցու կողմից բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Փայլակ Բ.-ն կանգ է առել է մոտ 35 մ բարձրության վրա…
Քրեագետները հայտնել են Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման հավանական պատճառը
Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։ Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը եղել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ էլեկտրականության հետ կապված խնդիրն էր։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի վնաս…





