գազ
Ադրբեջանի «կանաչ օրակարգի» դեմքը՝ նավթի և պատերազմի ստվերում
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով Հայաստանի հնարավոր չմասնակցությանը COP29-ին, փորձեց ներկայացնել դա որպես «կանաչ օրակարգի» հետ կապված խնդիրների նշան։ Սակայն Ադրբեջանի հայտարարությունները «կանաչ օրակարգի» մասին ակնհայտորեն հակասում են երկրի իրական քաղաքականությանը։ Բաքուն վարում է կլիմայական քաղաքականության հակառակ գործելակերպ, որը հիմնված է նավթի և գազի վաճառքի, ինչպես նաև ռազմական ագրեսիայի վրա։ Ադրբեջանը, լինելով աշխարհում նավթի…
Գազամատակարարումը Հայաստան կդադարեցվի նոյեմբերի 13-14-ը
36 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքների պատճառով, ինչպես հայտնում են է Գազպրոմ Արմենիայից: «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝…
Գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատակար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ,…
Կատարը հայտնել է, որ կօգնի կայունացնել գազի գները ԵՄ-ում
Ռուսաստանից գազը կվերադառնա ԵՄ, ինչը մեծ ներդրում կլինի և կօգնի կայունացնել գները: Այս մասին հայտարարել է Կատարի էներգետիկայի պետական նախարար Սաադ ալ-Քաաբին ԱՄԷ-ում Ատլանտյան խորհրդի էներգետիկ ֆորումի իր ելույթում: «Ռուսական գազը կվերադառնա Եվրոպա, երբ Ռուսաստանին և ԵՄ-ին հաջողվի ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը: Թեև երկրները կդիվերսիֆիկացնեն ածխաջրածինների իրենց աղբյուրները, կդադարեն 100 կամ 80%-ով հույսը դնել Ռուսաստանի…
Սև ծովի թուրքական հատվածում 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սև ծովի թուրքական հատվածում ավելի քան 3 հազար մետր խորության վրա 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի բնական գազի պաշարները Սև ծովում կազմում են 710 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տրիլիոն դոլար շուկայական արժեքով։ Նրա խոսքով՝ հետախուզական աշխատանքները շարունակվելու են։…
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` հավելելով, որ գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների ու զիջումների: Նա նաև նշել է, որ հնարավոր է` Լաչինի ճանապարհն այսօր բացվի։
Գազպրոմը նոր պայմանագրով սկսել է գազի մատակարարումներն Ադրբեջան
«Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ադրբեջան՝ SOCAR ընկերության հետ նոր պայմանագրով: Ռուսական ընկերությունից հայտնել են, որ մատակարարումների ծավալը մինչև մարտ ընկած ժամանակահատվածում կկազմի մինչև 1 մլրդ խ.մ: «Նոյեմբերի 15-ին սկսվել են գազի առուվաճառքի նոր պայմանագրով Ադրբեջան ռուսական գազի մատակարարումները։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջև: Մատակարարումները կիրականացվեն…
Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը
Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն։ Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տեսակետները պայմանագրի նախագծի առանձին կետերի վերաբերյալ։
Կդադարեցվի Երևանի, Արմավիրի և Սյունիքի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հարավ-արևելյան թաղամասի, 41-րդ, 43-րդ, 45-րդ և Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 13:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի…
Կդադարեցվի Արարատի և Արագածոտնի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Գոռավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Մուլքի, Լուսահյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Չքնաղ, Նիգավան,…
Տրանսանատոլիական խողովակաշարով գազի մատակարարումը կկրկնապատկվի
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է Տրանսանատոլիական խողովակաշարով (TANAP) գազի մատակարարումների կրկնակի ավելացման շուրջ համաձայնության հասնելու մասին: Ստամբուլում Ադրբեջանաթուրքական էներգետիկ երկրորդ համաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում Դոնմեզը հայտնել է, որ TANAP-ով գազի մատակարարումները ներկայիս 16 մլրդ խմ-ից կհասցվեն տարեկան 32 մլրդ խմ-ի: Ընդ որում՝ Թուրքիան կարող է օգտվել գազի լրացուցիչ ծավալների մի մասից՝ նշել…
Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից ավելի շահավետ պայմաններով գազ գնելու ցանկության մասին
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից ավելի շատ և ավելի շահավետ պայմաններով հեղուկ բնական գազ (ՀԲԳ) գնելու իր երկրի ցանկության մասին։ Այս մասին նա հայտնել է Նյու Յորքում՝ ելույթ ունենալով թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ժամանակ։ «Ապագայում մենք ցանկանում ենք ավելի շատ և ավելի շահավետ պայմաններով գազ գնել ԱՄՆ-ից։ Եվ մեր ունեցած ժամանակակից ենթակառուցվածքների շնորհիվ մենք…
Կդադարեցվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի և Լոռու որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 10:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի ՈԿՖ բանավանի գազասպառողների գազամատակարարումը: Ժամը…
Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել է գրեթե երեք անգամ
Եվրամիության անդամ 13 պետություն ներկայումս ամբողջությամբ կամ մասնակիորեն կտրված են ռուսական գազի մատակարարումներից: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալը: Նրա խոսքով՝ մատակարարումների խափանումների վտանգը շատ մեծ է և հետզհետե ավելանում է: Միևնույն ժամանակ, ICE լոնդոնյան բորսայի տվյալները և ռուսական ТАСС գործակալության հաշվարկները վկայում են, որ Եվրոպայում գազի գինն ամռան ընթացքում աճել…
Ասիայում գազի գները քառապատկվել են
Հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարման համար ամենաթանկ ասիական ֆյուչերսների արժեքը 2023-ի հունվարին օգոստոսի 25-ին աճել է մինչև 71.3 դոլար մեկ միլիոն BTU-ի (բրիտանական ջերմային միավորի համար) կամ գրեթե 2560 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Japan Korea Marker-ի տվյալները։ Ասիայում վառելիքը սկսեց թանկանալ նրանից հետո, երբ «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումները մինչև սեպտեմբերի…