Գառնիկ Իսագուլյան
Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։…
Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն)…
Ստուգվել է՝ ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելու մասին լուրերը
Նոյեմբերի 23-ին «Mamul.am» լրատվական կայքէջում հրապարակվել էր «Արգիշտի Քյարամյանն անձնագրային ծառայությունների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել հայերեն իմացող ազերիներին» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պատերազմի ժամանակ 400 հոգի Նախիջևանից Քաջարանով անցել են Արցախ ու գնացել մինչև Հադրութի թիկունք, և…
Իսագուլյանի հայտարարությունների հավաստիության մասին տեղեկություններ ԱԱԾ-ում չկան․ պարզաբանում
ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից ստացվում են բազմաթիվ հարցումներ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է համարում պարզաբանել հետևյալը. Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության…
Չդիմացա, պիտի ասեմ. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Չդիմացա, պիտի ասեմ: Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել, որ իշխանությանը՝ կյանքի գնով պետության կործանումից զերծ մնալու ուղերձ հղի: Իսկ մարտի 1-ի զոհերի հարազատների մասին ասել է, որ վերջիններս զոհերի դիակները վաճառել են Նիկոլ Փաշինյանին:…
Գառնիկ Իսագուլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու համար: Նա լրագրողների հետ զրույցում նշեց հրաժարականի պատճառները: Նրա խոսքով՝ պատճառը ազատ արտահայտվելու ցանկությունն է, որպեսզի իր արտահայտած մտքերն ու տեսակետները չվերագրվեն Արցախի նախագահին: Նա նշեց, որ նման ցանկություն ունեցել է նաև նախկինում, սակայն Բակո Սահակյանն իրեն հետ է պահել այդ մտքից, սակայն այս անգամ որոշումը…






