Գեղամասար
Գեղամասար միավորված համայնքին 540 միլիոն դրամի գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համայնքի 5-ից 10 տոկոս վերաֆինանսավորմամբ։ Ծրագրի շնորհիվ համայնքում կաճեն մշակվող հողատարածքները, ինչպես նաև ծրագրով զարգանում են համայնքի տեխնիկական կարողությունները։
Հուլիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: «Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի…
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խորացված համայնքի բնակիչները այսօր փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Հայտնի է, որ գյուղացիները բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։ Այս մասին հայտնում է Ecolur-ը: «Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո…