Գեղասահորդ
Մահացել է գեղասահորդ Ալեքսանդր Գորշկովը
76 տարեկանում մահացել է լեգենդար խորհրդային գեղասահորդ Ալեքսանդր Գորշկովը, որը 2010 թվականից Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահն էր, հաղորդում է championat.com-ը։ Ալեքսանդր Գորշկովը Լյուդմիլա Պախոմովայի հետ 1976թ․ Ինսբրուկի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է պարային զույգերի պայքարում։ Նրանք նաև 6 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի և 6 անգամ՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Նրանք կարիերան ավարտել էին 1977 թվականին։
Հայ գեղասահորդի հաջողությունը միջազգային մրցաշարում
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացել է գեղասահքի Tallinn Trophy 2021 միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է Sports-ը։ Հայրապետյանին հաջողվել է մենասահքում գրավել մրցանակային 3-րդ հորիզոնականը։ Նա կարճ ծրագրում անհաջող է հանդես եկել, բայց ազատ ծրագրում արդեն շտկել է իրավիճակը՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, որի շնորհիվ ընդհանուր մրցաձևում 3-րդն է…
Tallinn Trophy. գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 4-րդն է
Սլավիկ Հայրապետյանը չորրորդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի առաջատար գեղասահորդը հավաքել է 184.32 միավոր: Կարճ ծրագրից հետո 23-ամյա Հայրապետյանը 7-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքում հանդես են եկել 14 գեղասահորդներ: Հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանն այս մրցաշարում…



