Գեղարվեստ
Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կողբի գեղարվեստական դպրոցի դպրոցական անտառպետության անդամները «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոնում մասնակցել են ծառատունկի։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նման միջոցառումները նպաստում են ինչպես դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, այնպես էլ՝ բնագիտական ոլորտի զարգացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

