գերիներ
Ես խնդրել եմ ԱՄՆ-ին ուշադրության կենտրոնում պահել գերիների հարցը․ Փաշինյան
ՀՀ վարչապետն առերեւույթ կարևորում է գերիների հարցը, սակայն իրականությունն այն է, որ գերիներն արդեն 5 տարի գտնվում են Բաքվի բանտում։ Այդ իսկ պատճառով, անհիմն չեն թվում այն կարծիքները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարությունն անզոր է կամ չի ցանկանում նրանց հետ վերադարձի խնդրով ակտիվ ջանքեր գործադրել։․․․
Թրամփի ներկայացուցիչները՝ Վիթկոֆն ու Քուշները, մեկնել են Եգիպտոս գերիների ազատման հարցով
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները՝ Սթիվեն Վիթկոֆն ու Ջարեդ Քուշները, մեկնել են Եգիպտոս՝ գերիների ազատման հարցով բանակցելու՝ ընդգծելով տարածաշրջանում դիվանագիտական ջանքերի ակտիվացումը:
Թրամփը և Նեթանյահուն քննարկում են Գազայի ճգնաժամը գերիների բանակցությունների ֆոնին
Կարևոր հանդիպումների շարքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Գազայի ներկայիս հակամարտությունը՝ կենտրոնանալով հրադադարի հաստատման և գերիների ազատ արձակման վրա:
Ուրուգվայի խորհրդարանը կոչ է արել ազատել հայ գերիներին
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ վերահաստատելով իր համերաշխությունը հայ ժողովրդի հետ։
ԱՄՆ խորհրդականը հորդորում է ավարտել հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը և ազատ արձակել գերիներին
ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ուոլցը կոչ է անում ավարտել հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը և ազատ արձակել գերիներին, ինչին համակարծիք է նաև Ջարեդ Գենսերը՝ անդրադառնալով հայ քրիստոնյա գերիների հարցին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորածների ճակատագրի քննարկում. Հանդիպում սահմանին
2025 թվականի փետրվարի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ կարևոր հանդիպում, որը նվիրված էր 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրին: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ և համաձայնության եկան, որ քննարկումները կշարունակվեն:…
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ գեներալ-մայոր Ա.Աբազյանի…
ՄԻՊ-ը հայ գերիների խոշտանգումների մասին ոչ հրապարակային զեկույց է պատրաստել
Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին…
Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի մարդուն Ուկրաինայում գերիների փոխանակման ժամանակ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման արդյունքում ազատ արձակվածների թվում է հունիսից պահվող ԱՄՆ քաղաքացին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում ասել է, որ Ուկրաինան ընդունել է 64 զինվորի, այդ թվում՝ չորս սպա և 60 այլ զինծառայող։ Թվիթերում պարոն Զելենսկու գլխավոր խորհրդականն ասել է, որազատվել է ամերիկացի Սուեդի Մուրեկեզիին: Սպիտակ տան խոսնակը հրաժարվել է հաստատել…
Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին
Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնադակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- նշել է նա: Փաշինյանը նաև գրել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր…
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին
ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել: Այդ մասին ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում: «1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի…
ՀՀ ՊՆ-ն ճշտում է գերիների հավանական վերադարձի մասին տեղեկությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ: Այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե 5 ռազմագերի կվերադարձվի Հայաստան:
Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է. Նիկոլ Փաշինյան
Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է բոլոր մակարդակներում՝ և՛ Ռուսաստանի, և՛ մնացյալ մեր գործընկերների հետ շփումներում, Ադրբեջանի հետ քննարկումներում՝ Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցերին՝ Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմաններին, Կառավարության առաջնահերթություններին, բանակին և պատերազմից հետո…
Ադամը Շիֆը հայ գերիներին ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության ակտի լրացում է ներկայացրել
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: 698-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր…
Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, և այլ պահվող անձանց վերադարձը. Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են տարվում միջազգային միջնորդությամբ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ: Վարչապետը նախ՝ նշեց, որ օրեր առաջ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը հենց դա է եղել: «Եվրամիության և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցներն օր…















