գինես
Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Այս մասին հայտնում է Գինեսի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը պաշտպանների գոլային փոխանցումների քանակով սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ: 2018/19 մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը աչքի է ընկել 12 արդյունավետ փոխանցումով՝ գերազանցելով «Էվերտոնի» նախկին ֆուտբոլիստներ Էնդի Հինչկլիֆի (1994/95) և Լեյթոն Բեյնսի (2010/11) ռեկորդը:
Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակիչ Քորի Նիլսենը 1 030 315 ցենտերից բուրգ է կառուցել և ճանաչվել Գինեսի Ռեկորդների գրքի հաղթող։ Այս մասին հաղորդում է UPI-ը: Նիլսենը պատմել է, որ ինքը կառուցել է բուրգը երեք տարվա ընթացքում: Այս շաբաթ նրան կհյուրընկալվի Գինեսի Ռեկորդների գրքի ներկայացուցիչը 44.6 դույմանոց բուրգի կառուցման փաստն արձանագրելու համար: Նշվում է, որ այդ բուրգի…
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին բացել է աշխարհի ամենալայն կախովի կամուրջը՝ Նեղոսի վրայով: Այս մասին հաղորդում է AFP-ը: Կամուրջը, որը հատում է Նեղոսը, նախատեսված է խցանումները նվազեցնելու համար: Կամրջի ամենալայն հատվածում կա յուրաքանչյուր ուղղությամբ 6 գիծ: Լայնությունը 67,3 մետր է: Կամրջի բացմանը ներկա Գինեսի ռեկորդների գրքի տարածաշրջանային տնօրենն ասել է, որ այն աշխարհում ամենալայն կախովի…