Գիշերային հերթապահություն
Արաբկիրի ոստիկանները գողություն կատարելու պահին բռնել են գողերին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ծառայությունները դրական արդյունք են տալիս հանցավորության դեմ պայքարում։ Օրերս հանցագործության հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գիշերային ծառայության ընթացքում։ Ոստիկանները տեղում պարզեցին, որ երիտասարդները ապամոնտաժել էին մեքենայի գազի գլանակն ու պահեստային անվադողը, իսկ տաքսին մոտեցնում էին, որպեսզի գողոնը տանեին։ Երիտասարդն ու տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։…

