գիտահետազոտական ինստիտուտ
Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով. Փաշինյան
Բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկը չի կարելի հետաձգել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել: Ընդ որում՝ պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ…
Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան
Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։ Ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են հեռահաղորդակցության, անվտանգության և պաշտպանական,…
Նախագահի մասնակցությամբ Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր…
Մատենադարանը 51 ձեռագիր է նվեր ստացել
Մատենադարանի ֆոնդերը 2018-ին համալրվել են․ 51 ձեռագիր նվիրատվություն է ստացվել՝ ոչ միայն հայերեն, այլև եթովպերեն և այլ լեզուներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Տնօրենը հավելել է, որ նվեր ստացած հետաքրքիր, կարևոր արխիվները մշակման փուլում են։ Նա հայտնել է նաև, որ 2018-ին նախատեսված…
Չինաստանում հակաահաբեկչական «միկրոալիքային զենք» են մշակում
Չինաստանի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում մշակում են միկրոալիքային ռադիոտեղորոշման կայանների սկզբունքով աշխատող ռազմական տեխնոլոգիա, որը ներազդելու է ահաբեկիչների ենթամաշկային նյարդերի վրա՝ նրանց մոտ ցավի զգացողություն առաջացնելով։ Այս մասինն հայտնում է տեղական լրատվական կայքերից մեկը։ «Ակտիվ զսպման միկրոալիքային համակարգ» անվանումը ստացած տեխնոլոգիան, ըստ չինական կողմի, տեղին չէ որպես զանգվածային խոցման զենք, թեև այն կիրառվելու է հակաահաբեկչական պայքարում,…
2035 թվականին աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքը կլինի Ջակարտան
Oxford Economics գիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումներով՝ 2035 թվականին աշխարհի ամենամեծ թվով բնակչություն ունեցող քաղաքը կլինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան: Այստեղ բնակչությունը կհասնի 38 միլիոնի: Ջակարտային կհաջորդի Տոկիոն՝ 37,8 միլիոն բնակչությամբ, ապա չինական Չունցին քաղաքը, որտեղ բնակչության թիվը կհասնի 32,2 միլիոնի: 10 ամենաբնակեցված քաղաքների թվում կլինեն նաև Դաքքան (31,2 մլն), Շանհայը (25,3 մլն), Կարաչին (24,8 մլն), Կինշասան (24,7…
Կյանքից հեռացել է Վիգեն Արզումանյանը
Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը: Տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։ Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում, որոնք հետագայում հիմք են…