գլենդել
Գլենդելում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ: Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։ Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի…
Ամերիկացի հայտնի ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի։ Հայկական համայնքի ներկայացուցիչները լուսանկարներ են հրապարակել արտիստի հետ։
ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի ղեկավար է ընտրվել հայազգի Արտաշես Քասախյանը։ Այս մասին գրում է Asbarez-ը։ Նշվում է, որ Քասախյանը պաշտոնը զբաղեցնում է առաջին անգամ։ Ըստ աղբյուրի Քասախյանն ապրում է Գլենդելում 1986 թվականից։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Իր հայաշատությամբ հայտնի ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գլենդելի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքից։ Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Գլենդելի քաղխորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը ու խրախուսում Արցախին շարունակել զարգանալ որպեսզ ազատ և անկախ պետություն։ Քաղխորհուրդը նաև ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ ճանաչել Արցախի անկախությունը։
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի հայ համայնքը սեպտեմբերի 29-ին բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, որ իրականացվում է Արցախի դեմ: https://youtu.be/eNoA0EPMD9g
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Քննարկվել են Գլենդել-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Գլենդել քաղաքի հետ փոխգործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 6-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսությանը, համահայկական նշանակության ծրագրերին և Սփյուռքի՝ մասնավորապես Գլենդելի հայկական համայնքի հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:…
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարո լեռը: Նա այնտեղ բարձրացրել է հայկական դրոշն ու վերդարձել Լոս Անջելես: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: Նրա ճամփորդությունը տևել է 8 օր: Հանիմեն հարցազրույցում ասել է, որ այդ քայլով ցանկացել է ոգեշնչել հայ երիտասարդներին, ցույց տալ, որ պետք է ընդլայնեն սեփական սահմանները,…
abc7.com-ը հայտնում է, որ Գլենդելում բնակվող հայ ընտանիքը հայտարարել է, որ իրենց համար նախատեսված սաղմը իմպլանտավորվել է այլ կնոջ արգանդում, ով հետագայում ծնունդ է տվել իրենց երեխային: Դատական գործի մեջ նրանք նշել են, որ ամեն ինչ սկսվել է CHA պտղաբերության կենտրոնում: Նույն օրվա ընթացքում այնտեղ միանգամից երեք զույգեր են այցելել: Կենտրոնում սաղմերը բեղմնավորվում են, սառեցվում…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է:…
Գլենդելի խորհրդի անդամները միաձայն սատարել են նախկին քաղաքապետ Ֆրենք Կինտերոյի թեկնածությունը խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին փոխարինելու համար, որը վայր էր դրել լիազորությունները Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կինտերոն առաջադրվել էր որպես Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի կողմից: Խորհրդի նոր անդամն աշխատելու է մինչև հաջորդ տարվա մարտը, այնուհետև տեղի կունենան ընտրությունները: Այս մասին հաղորդում է…
ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին: Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականությունները ստանձնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա այս պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին: «Ես իսկապես շնորհակալ եմ քաղաքապետ աշխատելու հնարավորության համար: Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ պարոն Սինանյանը ընդգծել է երկրում ստեղծված իրավիճակի կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում Զարուհի Բաթոյանը առանձնացրել է Գլենդելում գործող խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների հարուստ փորձը: Նա կարևորել է Հայաստանում…