գլխավորած պատվիրակություն
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում: Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին:
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։



