Գլխավոր համաժողով
Հայաստանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ՝ 2021-2025 թվականների ժամանակահատվածի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ԱԺ-ում տեղի կունենա 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի ցուցահանդեսը Սերխիո Տիեմպոն ՀՀ-ում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Արևելաեվրոպական…
ՀՀ-ն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի փոխնախագահ
Նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին տեղի են ունեցել համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները, որի ընթացքում Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովից։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի…
Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին
ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված…
Նաիրա Մարգարյանը մասնակցում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության 18-րդ Գլխավոր համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, մասնակցում է նոյեմբերի 3-7-ը Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)՝ «Արդյունաբերություն 2030՝ դարձրու նորարար, միավորիր և վերափոխիր մեր ապագան» 18-րդ Գլխավոր համաժողովին։ Նախարարի տեղակալը համաժողովի ընթացքում կարևորել է Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման հարցում տեխնոլոգիական ուսուցման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարությունների դերը՝ որպես արտադրողականության և մրցունակության…
Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի 63-րդ Գլխավոր Համաժողովին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ-ի 63-րդ Գլխավոր Համաժողովին հանդես է եկել ելույթով: «Հարգելի տիկին Նախագահ, Միանալով մյուս բանախոսներին՝ ՀՀ պատվիրակության անունից շնորհավորում եմ Ձեզ ԱԷՄԳ-ի Գլխավոր Համաժողովի 63-րդ նստաշրջանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թույլ տվեք նաև շնորհավորել Գլխավոր կոմիտեի ընտրված անդամներին: Մաղթում եմ հաջող աշխատանքային շաբաթ և հայտնում մեր լիակատար աջակցություն…
Այսօր թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան վճռականության՝ հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Այս հռչակագրով առաջարկվում են հետագա միջոցառումները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից թմրամիջոցների…






