Գլխավոր շտապ
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Հայաստան
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Ապրիլի 8-ին ՀՀ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին և ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրմանն ուղղված միջոցառումների օրակարգային հարցեր, նախանշվել համագործակցության հետագա միջոցառումները: