գլխավոր պողոտա
Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ
Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ: Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված օրինագիծը նախատեսում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին…
Բողոքի ակցիա՝ թիվ 16 դպրոցի փակման որոշման դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թիվ 16 հատուկ դպրոցը փակելու որոշում է կայացվել։ Այդ մասին դպրոցի աշխատակազմը տեղեկացվել է փակվելուց մեկ օր առաջ, իսկ կրթահամալիրում սովորող երեխաների ծնողներին տեղեկացվել է միայն բանավոր։ Այս պահին դպրոցի աշխատակամն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում փակելու որոշմանն ընդդեմ։ https://www.youtube.com/watch?v=SYb8eGqlJ8Q
7 ամսում ոստիկանությունը ստացել է 1 միլիոնից ավել դիմում-բողոք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հասարակության շրջանում մեծացել է ոստիկանության հանդեպ վստահությունը: Այս մասին փաստում են ոչ միայն ոստիկանության ուսումնասիրություններն ու վիճակագրությունները, այլև սոցիոլոգիական հարցումները: Վստահության աճը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Դրանցից մեկն էլ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներն են: ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ ընդունում է քաղաքացիների, լսում նրանց բողոքները, խնդիրներն ու առաջարկությունները: Բարձրացրած բոլոր հարցրերն ու…
Քաղաքին նվիրված նոր այգին Գլխավոր պողոտայում հանձնվեց շահագործման (ՖՈՏՈՇԱՐՔ)
Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին: Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին: Հանգստի գոտին բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող…




