գլխուղեղ
Մարադոնան գլխուղեղի վիրահատության է ենթարկվել
Հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի համաշխարհային լեգենդ, ներկայումս մարզչական կարիերայով զբաղվող արգենտինացի Դիեգո Մարադոնան գլխուղեղի հեմատոմայի վիրահատության կենթարկվի։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող Տանկրեդի Պալմերին։ Մեկ այլ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ նախատեսված վիրահատությունն անցել է հաջող։ Թրոմբը գլխուղեղից հեռացվել է։
Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Facebook-ի էջում։ «Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ…
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի, փրկվել է 151 կյանք։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Անվճար բուժօգնություն ստացածների 50 տոկոսը Երևանից է, մնացածը մարզերից: Ծրագրի շնորհիվ կանխվում է նաև հաշմանդամություն ձեռք բերելու վտանգը: https://www.facebook.com/armgovernment/videos/370350556980495/?v=370350556980495
Ծրագրի շրջանակներում փրկվել է 151 կյանք. ԱՆ
Փետրվարի մեկից գործում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու…
Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ` «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավա Նունե Եղիազարյանը, Բոստոնի Բժշկական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն և մի շարք այլ մասնագետներ: Քննարկման հիմնական թեմաներն էր կաթվածի համապարփակ կենտրոնների…





