Գյուղատնտեսության աշխատողի օր
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կազմակերպված տոնավաճառ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների և անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։