Գյուղատնտեսություն
Հավելյալ 100 մլն դրամ՝ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար
Կառավարությունը հավելյալ 100 մլն դրամ հատկացրեց Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար։ Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ գումարով 8380 միավոր վարկ նախատեսված 21.7 մլրդ դրամ գումարով 5094 միավոր վարկի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից
Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստան է ներկրվել ևս 30 տոհմային երինջ
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Հայաստան է բերվել կենդանիների հերթական խմբաքանակը` 30 գլուխ սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջ: Կենդանիները ներկրվել են Չեխիայի Հանրապետությունից՝ «Գրանդ Միլք» ընկերության կողմից, որը ծրագրի շրջանակում առաջին անգամ է կազմակերպում կենդանիների ներմուծում հանրապետություն: Ընդհանուր առմամբ, ծրագրով հանրապետություն է ներկրվել և հաշվառվել արդեն իսկ 136 գլուխ…
Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության զարգացման 2020-2030թթ․ ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ զեկուցել է, որ այն հիմնված է…
«Մեր գլխավոր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է»,- Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսության ոլորտում ունենք ցածր արտադրողականություն, մարդկային ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործում։ Այսօր ԱԺ նիստի ժամանակ նման գնահատական հնչեցրեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ «Մեր գլխավոր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է, նորարարությունների զարգացումը»,- ասաց նա։ Կարևորելով գյուղատնտեսության ոլորում նորարական տեխնոլոգիաների ներդրման, փորձարարական կենտրոններ հիմնելու հարցը՝ նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ ԿԳ-ի հետ համատեղ որոշում է կայացվել 2019 թվականին…




