Գյուղատնտեսություն
Քաղաքի իշխանություններին ձեռնտու չէ՞, որ մարդիկ իրենց ապրանքը կարողանան վաճառել
Բորիս Նավասարդյանը գրառում է կատարել Facebook-ում: Նավասարդյանը անդրադարձել է Կոմիտասի գյուղատնտեսական շուկայում տեղի ունեցած իրադարձություններին: «Այն ժամերին, երբ հայությունը ոգեւորված է Մոսկվայի ծիրանի պատմությունով, Երեւանում Կոմիտասի սկզբի ֆերմերային շուկան թույլ չեն տալիս բացել: Փաստորեն, քաղաքի իշխանություններին ձեռնտու չէ՞, որ մարդիկ իրենց ապրանքը գոնե շաբաթ֊կիրակի օրերին կարողանան վաճառել: Արդեն երկրորդ տարին է արհեստական խոչընդոտներ են ստեղծվում…
Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Նախգահը հայտնում է, որ աշխատանքային այցով եղել է Ամարասի հովտում և ծանոթացել է բերքահավաքի ընթացքին: «Հարգելի ՛ հայրենակիցներ Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ: Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում,…
Խորհրդակցություն Արցախում գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին: Շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից…
Առանց մաքսատուրքի որոշ ապրանքներ ներմուծելու արտոնությունը այլևս չի գործի
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում…
Արցախի կառավարությունը կկիրառի գործիքակազմ տեղական արտադրանքը խթանելու համար
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պետական լիազոր մարմինների պատասխանատուների և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել: Հանրապետության նախագահը նշել է, որ խնդիր է դրված Պաշտպանության բանակի սննդի մատակարարման գործում ակտիվորեն ներգրավել տեղական կազմակերպություններին, և անհրաժեշտ է կարճ ժամանակում ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցության տարբեր…
Տոհմային անասունների տրամադրումը պետք է ավելի մատչելի դարձնել․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր…
Աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառում է կատարել, որի մեջ հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն: Նրա խոսքով` գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով և սա սպառնալիք է աշխարհի առավել խոցելի հանրությանը սննդով…
Այո՜, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի. Գևորգ Պապոյան
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրառում է կատարել Facebook-ում: «Այո՜, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի, այս դեպքում իր այգին, հողը մշակելու։ Պետք է ունենա արտահագուստ, որը կկրի իր հողն ու այգին մշակելիս, իսկ երեկոյան պետք է իր կնոջ հետ նստի մեքենա ու գնա կինոթատրոն, թատրոն կամ սրճարան։ Այսպիսին պետք է…
Պետք է անցնել գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիաների. Նիկոլ Փաշինյան
Այսօր` մայիսի 23-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Արարատի մարզ կատարած իր այցը: Վարչապետը նշել է, որ հիմնականում ոռոգման հետ կապված հարցեր են մարդիկ բարձրացնում: «Ես մտածում եմ, որ եթե այդ հարցերը լուծվեն, կամ լուծված լինեին, միևնույն է, հարց չի լուծելու, քանի որ մի տարի բերքն ավելի շատ է լինելու, քան…
Նիկոլ Փաշինյանը այցելել է Ազատավան (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Ազատավան համայնք՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջի միջոցով՝ ուղիղ հեռարձակման միջոցով։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2523025881361243/?__xts__%5B0%5D=68.ARBDFG7cSYqsJQQTkyUDC_gY68mo8ncKNqAqUgFueXWhEVuXvOozuKDP9IaILkBj-BNUpwSVNr5XIHvloMSpfsGhIhoit3Tyc7Cxw98BihHQRgDjlb-17kY89_JcLrkl6VwOz0LxhSZcGyZ7hF91udaQgkw3ppafeh1TsDNDjMaMNIqOGYZ5GeUUvHDzTBQZWPapLhTgK2ch7xgvPPmOy3pkoycmzF_qu-DOUvXXVrLfF4KIlOQQdpEltg6CEqPCC8DNhFAdoiCW8llW4kajXKrFgVuVmDCzxiLNk8omj7ivSMCM6uQVn8UnhJ1TpIAD19HT2fFxVEvl83yVPleGfZdDnAMH2z7BFzZY6Q&__tn__=-R Այնուհետև Փաշինյանը եղել է Ազատավանի ջերմոցային տնտեսություններից մեկում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/658776918303429/?__xts__%5B0%5D=68.ARAcxb823WXsUZ4WaSWUU6f_iEvpOZ2LJy0RloLeVywAwGDG1oJ7yYbcUk0L9B_wqEvcTqAujWwv_TpLUqO8gdvmicn9K9Ay4sR4xxM_G0kfZUls5i99UNXIb9zlmMuisHpV6owG0D0myso–DXhhqa7w8RjuV6ZvsiQSpn30mPdqZIP-mdntV1VqJyz2HphoYorfzsFnzXPFBmwrvBN4qty9NnZDnXGmDwtn2ZChtvQOY2djljM6EO8cBi3DbGBancsi-8bx4xDqvIPdgH0GPNJbkS_VrF0X_Z4dNOhewd2hMAuhFYgybFlQ5dEGgmXXu0laJt2Dm_X7GAZco_on53nIuMF-IuOrSs&__tn__=-R
Բողոքներ եմ ստանում գյուղատնտեսական վարկերի տրամադրման վերաբերյալ․ Սարգիս Ալեքսանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավար Սարգիս Ալեքսանյանը Facebook-ի գրառման միջոցով հայտնել է, որ դժգոհություններ է ստանում գյուղատնտեսական վարկերի տրամադրման շուրջ։ «Գյուղատնտեսները բողոքում են, որ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին և առաջնայնությունը տալիս են միայն այդ հանգամանքին` առանց հաշվի առնելու վարկային հայտ ներկայացնողի վարկունակությունը: Հրավիրում եմ Էկոնոմիկայի նախարարության և բանկերի ու վարկային կազմակերպությունների…
Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն վարչապետի մոտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի…
Գյուղատնտեսական և բժշկական որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն…
Ի՞նչ սահմանափակումներ կան ԱՀ տարածք մուտք գործելիս ՀՀ քաղաքացիների համար
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ներկայացվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ «Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադրություն կունենան այցելել Արցախի Հանրապետություն, պետք է նկատի ունենան նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի…














