Գյուղատնտեսություն
Ռուսաստանը մինչև հուլիսի 1-ը հացահատիկ չի արտահանի ԵԱՏՄ սահմաններից դուրս
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությանը հայտնում է, որ ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս կասեցված է մինչև հուլիսի 1-ը։ Որոշումը կայացվել է ՌԴ կառավարության կողմից մարտի 31-ին։ Քվոտայի ծավալը կազմել է 7 միլիոն տոննա, այն պետք է գործի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Գյուղատնտեսության նախարարությունը …
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Այդ մասին հայտարարվել է EU-GAIA ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին…
Կառավարությունը քննարկել է սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառոմների ընթացքը
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10…
Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները: Վարչապետին նախ զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին: Մասնավորապես, նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Տնտեսական 2-րդ միջոցառման…
Քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Վարչապետին, մասնավորապես, զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից: Առաջին ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախորդ տարի հատկացվել է 612 միավոր գյուղտեխնիկա, կառուցվել են նոր արոտավայրեր՝…
Վարչապետը ծանոթացել է գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի…
Մարտի 12-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մարտի 12-ին՝ ժամը 10:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ։ Լսումները հրավիրել են՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովները։ Լսումները իրականացվելու են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի Կ-480-13.02.2020-ՏՏԳԲ-011/0 քննարկում» թեմայով: Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել 011-51-36-56 հեռախոսահամարով կամ tkgb@parliament.am…
Երկրում չկա կայացած բիզնես միջավայր. Գագիկ Քամալյան
Գագիկ Քամալյանը իր Facebook-ում գրել է. Մարդիկ վարկ են վերցնում, որ կարողանան բուժում ստանալ, որովհետև երկրում սահմանված նվազագույն աշխատավարձով նույնիսկ մեկ հոգին չի կարողանա անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ ընդունել, էլ ուր մնաց ընտանիք պահի, մի հատ էլ կոռումպացված հիվանդանոցների ծառայությունից օգտվի: Երկրում չկա կայացած բիզնես միջավայր, մենք ընդամենը ներկրող, ու այդ ներկրածը սպառող հասարակություն ենք: Մասնակի…
Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 17-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի և Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության (ԳԱԱԳ) տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը: Իր խոսքում Իռա Փանոսյանը նշել է, որ ծրագրի մեկնարկային փուլում 2019 թվականի…
Լոռիում Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են․ ՍԱՊԾ
Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում: Այդ մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ: Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում,…
Հանդպում Լոռու մարզում՝ համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ
Վանաձորում կայացել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ոլորտի պատասխանատուներ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Լոռու մարզի համայնքների ղեկավարներին և ֆերմերներին ներկայացվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը և կարևորել այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում…
Ունենք գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային․ վարչապետ
Չօգտագործվող հողերի վարձակալության վերցնելու և այլ մեխանիզմների հետ ու արդեն հստակ այդ գաղափարները իրագործվելու ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այսօր խնդիր ունենք և հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային և այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում,…
Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ…
Գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ ավելի ցածր ցուցանիշներով տարի կունենանք․ նախարար
9 ամսվա արդյունքներով ունեինք 4 տոկոս անկում գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող մամուլիս ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ 2019-ի ողջ տարվա թվերը դեռ չեն ամփոփվել: «Կարծում ենք, որ տարվա արդյունքներով դա վերականգնել չի լինի: Այսինքն 2018-ի համեմատ ավելի ցածր ցուցանիշներով տարի կունենանք 2019-ին: Այդտեղ երկու գործոն կա.…














