Գնել Հասրաթյան
Գնել Հասրաթյանը ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշումում: Որոշումը հրապարակվել…
Քննարկվել է մայր բնությանը վերաբերվող մտահոգությունները
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Փետրվարի 11-ին հերթական անգամ հանդիպում ունեցա Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ, ով բազմաթիվ բնապահպանական ծրագրերի հեղինակ ու նախաձեռնող է և իր մեծ ներդրումն ունի Հայաստանի բնության պահպանման գործում։ Նման մարդու գիտելիքներն ու փորձը առիթ են հանդիսանում…
Քննարկվել են Սիգի ապօրինի որսի կանխարգելման աշխատանքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Քննարկվել են «Սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ»։ https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2828805547370703?__cft__%5B0%5D=AZWXYS3OtPCl6vL4ueFe2Si3BB40uRwDv9anRTCbEtcV24DS_ZcoG258yBU9ZgRJpVC5srMqiHZYgp3xnZuJw6FcvDVpla2xwotWKN2JExmbxevLvC4Ck8b3jmEUCiUdDVxpHMtGxrzeerd30edtY678&__tn__=%2CO%2CP-R
Քննարկվել են ԲԸՏՄ ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների…




