Գոգավան
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով, վարորդներին հորդորում են օգտվել այլ մաքսային անցման կետերից։
Գոգավան-Գոգութի սահմանային անցակետի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը
Օգոստոսի 19-ին մեկնարկում են հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունից։ Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգութի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը: Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը: Այս մասին տեղեկացնում ենք Վրաստանում Հայաստանի…
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատ
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Գոգավան-Գուգութի անցակետ տանող ճանապարհի վերաբերյալ. «Հայտնում ենք, որ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթևեկելի գոտուց։ Անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, իսկ անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը», – ասված է հայտարարության մեջ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1451168741692397/?type=3&theater
ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի…
Հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: Մասնավորապես,…





