Գոհար Գասպարյան
Երևանը Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց կունենա
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանը կունենա Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց։ Ավագանու որոշմամբ Երևանի Վերին Անտառային թաղամասի փողոցներից մեկը անվանակոչվեց մեծ երգչուհի Գոհար Գասպարյանի անունով»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10217966941710880&set=a.10203162736495002&type=3&theater
Մեկնարկում է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2019 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան…