Գոռ Հովհաննիսյան

  • ՀՀ նախագահի կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրակ դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել: 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության…

    Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել
  • ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 16-ի Ազգային ժողովի նիստում արտահերթ ելույթ ունեցավ և, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին այն մասին, որ իրեն զարմացնում են ՍԴ դատավորի թեկնածուի քննարկման ընքացքն ու շեշտադրումները, ասաց. «Պարոն Մարուքյանը ճիշտ տեղ հասավ, այդտեղից կշարունակեմ. ինչո՞ւ է ԱԺ նախագահն ընդունել այս թեկնածությունը, եթե այն ֆորմալ առումով այդքան…

    ԱԺ նախագահի արձագանքը Էդմոն Մարուքյանի ելույթին
  • ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ծրագրի քննարկումից հետո ասաց, որ զարմացած է քննարկումների ընթացքից ու շեշտադրումներից: «Ես զարմանում եմ, թե ինչու ենք այստեղ քննարկում այդ հարցը: Դա դարձել է նեգատիվ բան. հանրապետության նախագահը՝ սահմանադրական մի մարմին, իր իրավասություններով խորհրդարանին է ներկայացրել թեկնածություն, խորհրդարանը՝ իշխանության մյուս թևը, գրանցել…

    Էդմոն Մարուքյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի ծրագրի քննարկման մասին
  • ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչը կարող է նրան բերել Հայաստան: «Ես վերադառնալու եմ Գերմանիա, որովհետև ունեմ աշխատանքային պայմանագրեր ու պարտավոր եմ պատշաճ կատարել իմ աշխատանքային պարտավորությունները: Բայց բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեմ՝ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառություններով օգտակար լինել իմ երկրին, կվերադառնամ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով,…

    Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի համարեք. պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին
  • ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին դիմելով, նշեց՝ ներկայացված փաստաթղթերն անգլերեն և գերմաներեն են, ապա հարցրեց. «Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, որ թե՛ հանրապետության նախագահին, թե՛ ԱԺ-ին օտարալեզու փաստաթղթեր եք ներկայացնում, եթե Ձեր ելույթում պետական մարմինների նկատմամբ հարգանքի մասին եք խոսում: Մեզ մոտ պետական լեզուն հայերենն է»: Հովհաննիսյանը…

    Մեզ մոտ պետական լեզուն հայերենն է, դուք օտարալեզու փաստաթղթեր եք ներկայացնում. պատգամավորը՝ Գոռ Հովհաննիսյանին
  • Խորհրդարանում այսօր ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը: Նա պատգամավորներին ներկայացրեց կենսագրական որոշ տվյալներ իր ստացած կրթության, աշխատանքային փորձի մասին: Նա նշեց, որ 2001 թ.-ից աշխատում է իրավունքի ոլորտում: Դասավանդել է աշխարհի մի շարք առաջատար բուհերում: Չորս լեզու գիտի՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, մի քիչ էլ՝ ֆրանսերեն: ՀՀ քաղաքացի է, ծառայել է հայկական բանակում:…

    ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը կենսագրական տվյալներ ներկայացրեց ԱԺ ամբիոնից
  • Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ քննարկել են իրավական հարցեր՝ սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Նա նաև հավելեց, որ զրույցն անցել է ջերմ մթնոլորտում: «Հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- նշեց նա: Անդրադառնալով տեղեկություններին, որ ոչ բոլոր խմբակցությունների…

    Ինձ չընտրելու պատճառ չեմ տեսնում. Գոռ Հովհաննիսյան
  • Ազգային ժողովը վաղը մեկնարկող հերթական քառօրյա նիստում մի շարք հարցերի թվում կքննարկվի նաև Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծն ու Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, ով Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր:

    ԱԺ-ն վաղը կքննարկի Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը