Գոռ Սուջյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհյուրընկալի Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգ
Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 25-ին տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
«Դորիանսը» 10 տարվա դադարից հետո նոր երգ է ներկայացրել
«Դորիանս» ռոք խումբը ներկայացրել է իր նոր աշխատանքը։ 10 տարվա դադարից հետո խմբի անդամները միավորվել են ու հեղինակել՝ «Մենք պիդ կանգնինք» երգը։ Երգը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին ու նրանց ընտանիքներին։ Երգի պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է։ Խոսքերը հեղինակել է՝ Վարդան Զադոյանը, իսկ երաժշտությունը՝ Գոռ Սուջյանը։ Երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։
PROJECT LA-ն ներկայացրել է երգ՝ նվիրված պատերազմում անմահացած հերոսներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երաժշտական PROJECT LA նախագիծը ներկայացրել է նոր կատարում։ Այս անգամ խումբը երգ է նվիրել նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին։ Ստեղծագործությունը կոչվում է «Ռեքվիեմ»։ Բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, Երաժշտությունը՝ Լևոն Արևշատյանը, կատարում է Գոռ Սուջյանը։
ԿԳՄՍ նախարարությունը արձագանքում է Գոռ Սուջյանի հայտարարությանը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել նախարարի և երգիչ Գոռ Սուջյանի միջև տեղի ունեցած թյուրըմբռնման վերաբերյալ և լուսանկար հրապարակել: Նշենք, որ Գոռ Սուջյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ թյուր ինֆորմացիա է, թե ինքը հավանություն է տվել Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը: Այդ մասին նշել…
Այսօր Երկիր մոլորակի համաշխարհային օրն է
Ապրիլի 22-ին աշխարհում նշվում է Երկիր մոլորակի համաշխարհային օրը: Այն միտված միտված է բնությունն ու շրջակա միջավայրը պահպանելուն: Օրվա առիթով ներկայացվել է Հայաստանում անտառահատման թեմայով պատրաստած սոցիալական երաժշտական հոլովակ՝ Միքայել Ոսկանյանի, Գոռ Սուջյանի և Տիգրան Սուչյանի մասնակցությամբ: Հոլովակն ունի RE:SPECT THE NATURE (Հարգենք բնությունը) խորագիրը և պատրաստվել է Oberton Music-ի նախաձեռնությամբ ու WWF Հայաստանի հետ…





