գովազդային վահանակներ
Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվում է: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը,…
Շիրակի մարզում ապամոնտաժել են 21 գովազդային վահանակ
ՀՀ «Գովազդի մասին» օրենքի պահանջներով, 2020 թվականին հունվար-փետրվար ամիսների ընթացքում Շիրակի մարզում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները կատարել են վերահսկողական գործառույթներ։ Եվ արդյունքում միջպետական և հանրապետական ճանապարհների վրա հայտնաբերել են 21 ապօրինի տեղակայված գովազդային վահանակ։ Ապօրինի տեղակայված վահանակների պատասխանատուներին ուղարկվել են գրավոր նախազգուշացնող ծանուցումներ։ Ծանուցումներում նշվել…
Թբիլիսիում կոչ են անում ամանորին մեկնել Երևան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թբիլիսիում առաջարկում են տոներին մեկնել Երեւան։ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։ Թբիլիսիի կենտրոնական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»։…



