Գույան
Չինաստանի Գույան քաղաքում տեղի է ունեցել մեթիլֆորմիատ քիմիական նյութի արտահոսք։ Այս մասին տեղեկանում ենք չինական CCTV հեռուստաալիքից։ Նշվում է, որ միջադեպի արդյունքում առնվազն 8 մարդ մահացել է, իսկ 3-ը՝ տուժել։ Ըստ աղբյուրի՝ արտահոսքը տեղի է ունեցել, երբ տեղի քիմիական առևտրային ընկերություններից մեկը տվյալ քիմիական նյութի լուծույթները տեղափոխելիս է եղել։