գրառում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս տարի պլանավորվում է 300 կիլոմետր ճանապարհ վերանորոգել։ «2019 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 300կմ ճանապարհ, որը վերջին 10 տարիների համար աննախադեպ արդյունք է։ Կից քարտեզում ձեզ եմ ներկայացնում 2019 թ․ հիմնանորոգվող ճանապարհների ՄԻ ՄԱՍԸ՝ 78 կմ֊ը։ Մնացած հատվածները…
Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը։ Նրա խոսքով` ԵՄ-ն հանդես է գալիս այդ դրույթի դեմ: «Օրինակ` փաստաթղթերում, որոնք ԵՄ-ն ստորագրել…
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է աղբահանության խնդրին․ «Սիրելի համաքաղաքացիներ, Վերջին շրջանում Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե…
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան այժմ ԵԽԽՎ-ում է և ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այնտեղ բացվել է հայկական թավշյա հեղափոխության նկարների ցուցահանդեսը։ Պատգամավորը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել ցուցահանդեսից, որը ներկայացնում ենք ստորև․
ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբության էջում գրառում է կատարել․ «Աննախադեպ առաջընթաց է տեղի ունեցել հայ-ռուսական բարձր տեխնոլոգիական համագործակցության շրջանակներում։ Հայ-ռուսական միջկառավարական 19-րդ նիստի շրջանակներում հայկական և ռուսական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման նպատակով ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել հետևյալ ուղղություններով՝ ✔հաջորդ սերնդի կապի 5G համակարգեր, ✔արհեստական բանականություն, ✔միկրոէլեկտրենիկա…
Երևանի կոնյակի գործարանը հայտարարել, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավել խաղող մթերել, նախորդ տարվա համեմատ 10 դրամ ավելի մթերման գնով։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2285972035056512?__xts__[0]=68.ARDscCzCgGuBC0grZlpR-17tBk42YjK8OBLKhnNCEbsWZ-Jyom6i0OqaYOZo54wXdG5p5Qnpw6zXHUwSCZvarrS6nFRZLX1lcQmZV2ZZ7xrIoBxdChnNNthngV3BlDJfQ9FDTVFsclMhcRaSZ-F3lLWiqouka121NDtZc85lJjuKLtVRYCc9xbHBQFBGZBgsKWa763zztsNugO8Tu0-zR81ICy1IvdASpiSNDH1mO7wc-jxDjpSplPec01uierEzOY3L_pimmT1fLdHKLDNzsqE-USrWkV21PH6qkp_Ba3AavMnkcF6f5yaenX38uHUBx3juhSfjnEKar0jgRgwB4VBv&__tn__=-R
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԱԾ-ի տարածած հայտարարության կապակցությամբ։ «Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել…
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ և՛ համաշխարհային, և՛ հայաստանյան, ոչ միայն մեր ժամանակակից, այլև պատմական անքննադատելի հեղինակություններ գոյություն չունեն։ Եթե այդպիսիք լինեին, ապա ոչ փիլիսոփայական, ոչ գիտական, ոչ մշակութային, ոչ էլ քաղաքական առաջընթաց մարդկությունը չէր արձանագրի։ Գուցե շատերի համար սա դասագրքային ճշմարտություն է, և ես սրա…
ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որով կոչ է անում վարորդներին չերթևեկել ամառային անվադողերով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են գրանցվել։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները ակտիվորեն զբաղված են ձնամաքրման աշխատանքներով։ Բոլոր վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չ’երթևեկել, չվտանգել իրենց, ուղևորների և երթևեկության…
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ կառավարության տեսանյութը, որը պատմում է Գյումրիում ջինսերի արտադրության նախաձեռնության մասին և հարց է ուղղել քաղաքացիներին։ «Ես հագնում եմ հայկական հագուստ: Իսկ դո՞ւք», – գրել է ՀՀ վարչապետը:
«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին ու վտարվեցին Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերին», – այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանում նշվում է այդ ջարդերի՝ Սումգայիթի ցեղասպանության օրը։ «Այլևս երբեք», – ցեղասպանությունների կանխարգելման արդեն համընդհանուր…
Թուրքիայի խորհրդարանի հայ անդամ Գարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի Բալաթ թաղամասի հայկական եկեղեցու վրա արված գրառումներին: Նա Twitter-ում արել է հետևյալ գրառումը. «Բալաթի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին հայտնվել է ատելության թիրախում: Ամեն տարի բազմաթիվ եկեղեցիներ և սինագոգներ են ատելության թիրախ դառնում: Ոչ միայն պետք է պարզել, թե ովքեր են այդ ագրեսիվ պահվածքի հեղինակները, այլև պարզել,…
Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին։ Այս մասին հաղորդագրությունը նա հրապարակել է Twitter-ի իր էջում։ «Կոռուպցիայի 40 տարի։ Ճնշումների 40 տարի։ Ահաբեկչության 40 տարի։ Իրանի ռեժիմը ստեղծել է միայն «ձախողման 40 տարի»։ Այդքան երկար տառապող իրանցի ժողովուրդն ավելի պայծառ ապագայի է արժանի»,-գրել է Թրամփը։ Նա հաղորդագրությունը կրկնօրինակել է նաև անգելերն։ Պարսկերենը (ֆարսի)…