գրավի դիմաց
Գևորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նրա պաշտպան Լևոն Սահակյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը ու Լոռեցյանի նկատմամբ կիրառել գրավ: ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանքի տակ է 2019 թվականի դեկտեմբերից։
«Սպայկա»-ի տնօրենի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: «Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա…


