Գրիգորի Մարտիրոսյան

  • Արցախում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել ենք 9,6 % տնտեսական աճ. Մարտիրոսյան

    Արցախում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել ենք 9,6 % տնտեսական աճ. Մարտիրոսյան

    Արցախում 2018թ. ամփոփվել է բարձր տնտեսական ցուցանիշներով. մեկ շնչի ՀՆԱ-ն կազմել է 4335դոլար, ինչը ինքնին կարող է բարձր ցուցանիշ չթվալ, բայց մենք արդեն հասել ենք Հայաստանի ցուցանիշին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Եթե համեմատենք անցած տասը տարիների ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ 2009թ.-ին այդ ցուցանիշը չէր գերազանցում 2…

  • Արցախը դարձել է էլեկտրաէներգիա արտահանող երկիր. պետնախարար

    Արցախը դարձել է էլեկտրաէներգիա արտահանող երկիր. պետնախարար

    Արցախում 2018թ.-ին առաջին անգամ արձանագրվել է էլեկտոէներգիայի ավելի մեծ արտադրություն, քան սպառում, ինչի արդյունքում էլէներգիան արտահանվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Հայաստան է արտահանվել ավելի քան 17մլն կիլովատ ժամ էլէեկտրոէներգիա: Կարող ենք արձանագրել, որ հանդիսանում ենք էլէներգիա արտահանող երկիր: Այս տարի նախատեսում ենք էապես…

  • Թալիշում վերականգնման աշխատանքները ավարտին են մոտենում․ Արցախի պետնախարար

    Թալիշում վերականգնման աշխատանքները ավարտին են մոտենում․ Արցախի պետնախարար

    Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել են: Բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր…

  • «Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

    «Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

    Հայկական շուկայում ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Արցախում Զինված Ուժերի սննդի կազմակերպման գործընթացն իրականացնող մասնավոր կազմակերպություններից մեկն է լինելու: Այսօր ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանը և արցախյան ծրագրերի պատասխանատու Ալեքսանդր Գասպարյանը հանդիպել են ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի հետ՝ քննարկելու բանակին սնունդ…

  • Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

    Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ. «Կարճատև հանդիպում Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ: Ի դեպ, այս ընթացքում Համահայկական խաղերի հեծանվային սպորտի մրցանակակիրները հատել են վերջնագիծը»,- – գրել է փոխվարչապետը իր Facebook-ի էջում: https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2263890777248663    

  • Ասկերանում Կայացել է «ԱրՊՀ-2019» ուսանողական միջազգային ճամբարի փակման արարողությունը

    Ասկերանում Կայացել է «ԱրՊՀ-2019» ուսանողական միջազգային ճամբարի փակման արարողությունը

    Նախօրեին Ասկերանի շրջանի Պատարա համայնքում տեղի է ունեցել «ԱրՊՀ-2019» ուսանողական միջազգային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը: Ողջունելով ճամբարականներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այս մի քանի օրերը նշանակալի դեր կունենան իրենց կյանքում և կստիպեն ՀՀ ու արտերկրի ուսանողներին, ճանաչելով…

  • Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը իր Facebook-ի էջում գրառում է կատարել: «Միասնության ջահը կվառվի օրեր անց՝ օգոստոսի 6-ին: Մարզամշակութային հագեցած միջոցառումներ, որոնք այս օրերին վկայելու են մեր ամբողջականության, ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարմության մասին: Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում էլ շարունակվում են գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը»,- գրել է…

  • Բակո Սահակյանը այցելել է Թալիշ

    Բակո Սահակյանը այցելել է Թալիշ

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Արցախի պետնախարարը այցելել է Մարտունու շրջան

    Արցախի պետնախարարը այցելել է Մարտունու շրջան

    Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին այցելել է Մարտունու շրջան՝ ծանոթանալու պետական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, շրջկենտրոնում հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, քննարկվել են հիմնականում քաղաքաշինության ու գյուղատնտեսության բնագավառներին առնչվող…

  • Հայկ Մարությանը Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի

    Հայկ Մարությանը Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի

    Պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի»: Հանգստի գոտին կառուցվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով նախագծված այգին հանգստի սիրված վայր է դարձել ստեփանակերտցիների ու քաղաքի հյուրերի համար: Քաղաքապետ Մարությանը Արցախի թեմի առաջնորդ…

  • Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

    Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության և շինարարության ոլորտներին: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

  • Արցախի պետնախարարի հետ քննարկվել են համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական հարցեր

    Արցախի պետնախարարի հետ քննարկվել են համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական հարցեր

    Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը և տարբեր երկրների հետ աշխատանքներ իրականացնող պատասխանատուներ: Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ աշխատանքային խորհրդակցությունը…

  • Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ

    Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ

    Մայիսի 10-ին կայացած Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին: ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոգևոր արարողությանը ներկա են գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը,…

  • Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները

    Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում եւ…

  • Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

    Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

    Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Զրուցակիցները կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու…