գրպանահատություն
Գրպանահատությունը բացահայտվել է հենց դեպքի օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 8-ին ոստիկանությունում մի քաղաքացուհ հայտնեց, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, թիվ 47 երթուղու ավտոբուսում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող ու տարբեր քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով նույն օրը գրպանահատության կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Կոնդի 32-ամյա մի բնակիչ: Կասկածյալը խոստովանել է…
Գրպանահատը բռնվել է Հանրապետության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Մարտունիում բնակվող՝ 37-ամյա և երևանցի՝ 28-ամյա քաղաքացիների: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.20-ին, նրանցից մեկը Հանրապետության հրապարակում գողացել է Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ…
Գրպանահատություն թիվ 5 երթուղու ավտոբուսում
Հունիսի 24-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ դրամապանակը կորցրել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 24-ին, ժամը 20.00-ից 20.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում քաղաքացուհու պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 1.000 դոլար, հիշողության կրիչ և բանկային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության…
Ոստիկանները գրպանահատի են բռնել
Հունիսի 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ժամը 15.00-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 20-ամյա մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ, մեջը՝ տարբեր զեղչային քարտեր, մի կնոջ նույնականացման քարտ և փող: Պարզվել է, որ ժամը 14.00-ին, երիտասարդը դրամապանակը գողացել է երթուղային ավտոբուսի…
Միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Հունիսի 17-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.20-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 75/Ա երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և վճարման անդորրագրեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել…
44 ավտոբուսում կատարված գրպանահատության դեպքը բացահայտվել է
Մայիսի 28-ին, ժամը 00.25-ին, ոստիկանություն էր զանգահարել 36-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, կախազարդ, զեղչային, բանկային և նույնականացման քարտեր: Հարուցվել էր քրեական գործ: Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը…
Դավիթաշենցին միկրոավտոբուսից գողություն է կատարել
Հունիսի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ հաշվապահ և հայտնել, որ միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և 73 հազար դրամ: Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել Կապանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու և մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի…
Գրպանահատը հայտնաբերվել է Կասյան փողոցում
Մայիսի 21-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Կասյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում Կամո Խ.-ն թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում 21-ամյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որ…
Գրպանահատության փորձ թիվ 57 երթուղայինում
Մայիսի 15-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ Շիրազի փողոցում թիվ 57 երթուղայինի մեջ գողության փորձ է կատարվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Հասրաթյան փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին: Պարզվել է, որ ժամը 20.10-ին թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի…
Գրպանահատը, գողոնով հանդերձ, բերման է ենթարկվել
Մայիսի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ գումարով: Մանվել Խ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը…














