Գևորգ Օհանյան
Հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ամերիկյան ակումբի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Գևորգ Օհանյանը Կալիֆորնիայի Orange County Soccer ակումբի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: «Օրանջ Քաունթի Սոքերը» ընկերական խաղում մրցել է «Նյու-Յորք Սիթի»-ի հետ։ Թիմը 1:2 հաշվով պարտություն է կրել։ Միակ գնդակը տպավորիչ հարվածով իր ակտիվում գրանցել է հայ ֆուտբոլիստը: «Օրանջ Քաունթին» հանդես է գալիս ամերիկյան երկրորդ ուժեղագույն լիգայում` USL-ում:

