Դադարեցրեք Արցախի շրջափակումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջել քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։ Ակցիայի մասնակիցները…