Դանիելե Ռուգանի
Յուվենտուսի պաշտպանը կտեղափոխվի Լեսթեր Սիթի
«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին առաջիկայում կտեղափոխվի անգլիական «Լեսթեր Սիթի»։ Հայտնի է, որ ակումբը համաձայնություն է տվել 26-ամյա իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերին: Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport-ից։ «Յուվենտուսը» Ռուգանիի տրանսֆերից ակնկալում է 25 միլիոն եվրո։
Յուվեն պատրաստվում է հրաժեշտ տալ միանգամից 5 ֆոտբոլիստի
Թուրինի «Յուվենտուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառքի հանել միանգամից 5 ֆուտբոլիստի։ TuttoSport-ի հաղորդմամբ՝ իտալական ակումբը տրանսֆերի է հանելու Գոնսալո Իգուայինին, Ֆեդերիկո Բերնարդեսկիին, Սամի Խեդիրային, Բլեզ Մաթյուիդիին ու Դանիելե Ռուգանիին։ Նշվում է, որ «Յուվեում» ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստներ, որոնք կհամապատասխանեն թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հայացքներին։
Յուվենթուսը հետաքրքրված է Ադամ Տրաորեի ծառայություններով
Sport Mediaset-ի հաղորդմամբ՝ «Վուլվերհեմփթոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադամ Տրաորեի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսը»։ «Յուվենթուսը» կիսապաշտպանին ձեռք է բերել «Ասթոն Վիլլայից» 20 միլիոն եվրոյի դիմաց: «Վուլվերհեմփթոնը» 24-ամյա ֆուտբոլիստի գործարքում պատրաստ է ներառել դարպասապահ Մեթիա Պերինին, ինչպես նաև պաշտպաններ Դանիելե Ռուգանիին և Քրիստիան Ռոմերոյին:
Յուվեն նոր տարբերակ է մտածել՝ Խիմենեսին ձեռք բերելու համար
Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է «Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի 29-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսին ձեռք բերելու փորձերը։ Այս անգամ էլ իտալական ակումբը որոշել է գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից Դանիելե Ռուգանիին կամ Ֆեդերիկո Բեռնարդեսկիին, քանի որ չի կարողանում վճարել անգլիական ակումբի պահանջած 60 միլիոն եվրո գումարը, հայտնում է TuttoSport-ը։ Նշվում է, սակայն, որ «Յուվեն» պատրաստ կլինի հավելյալ գումար վճարել «Վուլվերհեմփթոնին»։
Զենիթը ցանկանում է ձեռք բերել Յուվենտուսի պաշտպանին
Իտալական «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին հայտնվել է «Զենիթի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Աղբյուրի պնդմամբ՝ ռուսական ակումբի մարզական տնօրեն Խավիեր Ռիբալտան արդեն կապ է հաստատել է Ռուգանիի ներկայացուցչի հետ, որպեսզի քննարկի տրանսֆերի հարցը։
Բոլորին հորդորում եմ հարգել կանոնները. Ռուգանի
«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին Instagram-ի իր էջում գրել է․ «Ես ուզում եմ հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ ես ավելի մեծ պարտավորություն եմ զգում և շնորհակալություն հայտնում բոլոր այն բժիշկներին և բուժքույրերին, ովքեր պայքարում են հիվանդանոցներում` հաղթահարելու այս չարիքը: Բոլորին հորդորում եմ…
Յուվենթուսի ֆուտբոլիստները վարակվել է կորոնավիրուսով
Թուրինի «Յուվենթուսը» հաստատել է, որ իրենց ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ «Յուվենթուսի» պաշտոնական կայքում հրապարակված է, որ հետազոտվել է Դանիելե Ռուգանին և նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ակումբը տեեկացրել է, որ սկսել են մեկուսացնել այն անձանց, որոնց հետ նա շփման մեջ են եղել այս օրերի ընթացքում։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել…







