դաս-արշավ
Հադրութում կազմակերպվել է հայրենասիրական դաս-արշավ
Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայրենասիրական դաս-արշավ դեպի շրջանի Մելիքաշեն համայնք։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը: Արշավին մասնակցել են երիտասարդներ, պատանիներ, պաշտպանության բանակի զինծառայողներ և կամավորականներ։ Ըստ Ե. Հայրիյանի՝ Հադրութի Ազատության հրապարակում…