Դավիթ Անանյան
ՊԵԿ-ը նույնպես կտրամադրի ժամանակավոր պետհամարանիշներ
Կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ ժամանակավոր համարանիշների տրամադրման գործընթացը բավարար չափով կարգավորված չէ: Երբ մաքսային ձևակերպումն…
Փաստորեն, «Ջերմուկի» արտադրությունն էլ է Ջերմուկի շրջակա միջավայրին վնաս. վարչապետ
Օգոստոսի 29-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հարցրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին «Ջերմուկ գրուպ»-ի կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ: Գրիգորյանը հայտնեց՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման համար նախատեսված հարկատեսակ կա, այդ ցանկի մեջ առկա նյութերից ներմուծողները վճարում են: ««Ջերմուկ գրուպ»-ը, ներմուծելով և կազմակերպելով այդ պլաստիկե շշերի արտադրությունը, ապա այն…
Աջակցել ենք նախաքննական մարմնին. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տվյալներ տալու մասին
Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը և մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո, աջակցել ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ ԱԱԾ-ին տվյալներ տրամադրելուն։ «Ինչի՞ց նման բան եզրակացրիք։ Ֆինանսների նախարարությունում էլ է եղել։ ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը…
ՀԴՄ կտրոնների հարցը վերջը ո՞նց է լուծվելու․ լրագրողը՝ ՊԵԿ նախագահին
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Անանյանին՝ պատասխանի ակնկալիքով. Պարոն Անանյան, շատ է խոսվում, թե իբր ՀԴՄ կտրոնների հարցը լուծված է, և անգամ վարչապետին ներկայացվում է, որ ավելի շատ ՀԴՄ-ներ են տպում, քան նախկինում: Կարող է տպում են, բան չունեմ ասելու, բայց փաստ էր, որ ՀԴՄ կտրոն չեն տալիս շատ տեղերում` միրգ-բանջարեղենի…
ՊԵԿ նախագահը հայտնել է Գյումրիի ավտոմաքսատան բացման օրը
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ, այս պահին արդեն քննարկում ենք շուրջօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու նպատակահարմարության վերաբերյալ։ Այս մասին օգոստոսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Հոկտեմբերի առաջին տասնօրյակն ավարտելուն անմիջապես հետո պլանավարում ենք բացումը հայտարարել։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է ավտոմաքսատան բացում»,- նշեց նա։ Աշխատանքային ծանրաբեռնվածության մասին…
Սիրում եմ մեր քաղաքացիներին. նրանք հնարամիտ են․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վ.Մ.-ն խնդրանք-պահանջով դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ հիմնվելով ՀՀ վարչապետի` Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճի և ծախսած գումարների վերաբերյալ գրառումներից մեկի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ.Մ.-ն հետևյալ խնդրանք-պահանջով. «Կից ուղարկում եմ…
ՊԵԿ նախագահը այցելել է Գյումրիում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոն
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Նրա գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին շրջել են տարածքում, որտեղ…
Դավիթ Անանյանն անդրադարձել է իր հասցեին արվող գրառումներին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում՝ ինչ որ բանի դիմաց։ Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի և անհայտ վայ գրչակներ կամ մունետիկներ ինչեր են գրում (քանի որ դրանց…
ՊԵԿ ղեկավարությունը Գյումրիում շրջել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու այն տարածքին, որտեղ տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շրջել են տարածքում, քննարկել նախագծի իրականացման առանձնահատկությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Օգոստոսի…
Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը
ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների: Հանդիպման նպատակն է՝ գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության…
Եթե մարդը արժեքային համակարգի առումով խնդիրներ ունի, ուզում եք օրական պարգևատրում տվեք, ոչ մի բան չի փոխվի. Անանյան
Օգոստոսի 1-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառակերության դեպքերին: «Մենք չենք ասել, որ պետք է պարգևավճար վճարենք, որ կաշառակերություն չունենանք. մենք ասել ենք, որ կաշառակերության դեմ պայքարում արժանապատիվ վաստակ ունենալը շատ անկյունաքարային նշանակություն ունի»: Անանյանը հավելեց, որ այստեղ պետք է հավելել նաև ցանկացած մարդու արժեքային համակարգը:…
ՊԵԿ նախագահի հրամանաով մեկ շաբաթ աշխատելու եմ Բագրատաշենում. ՊԵԿ փոխնախագահ
ՊԵկ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով մեկ շաբաթ աշխատելու է Բագրատաշենում: «ՊԵԿ նախագահի հրամանով մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն և աշխատելու եմ այստեղից։ Խնդիրներ կան, խնդիրները գույքագրված են և խնդիրները շատ արագ լուծվող են, բայց խնդիրների մասին առանձին կգրեմ վաղը։ Այսօր ուզում եմ ասել հետևյալը․ Հպարտ…
Դավիթ Անանյանի մորաքրոջ որդիները՝ ՊԵԿ պաշտոնյաներ. 168 ժամ
168.am-ը գրում է. «Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը (ՊԵԿ) իր ընկեր-բարեկամ-խնամիներով է լցրել համակարգը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Անանյանը հիմա էլ մորաքրոջ մյուս որդուն՝ Արամ Շաքարյանի եղբորն է աշխատանքի տեղավորել իր ղեկավարած գերատեսչությունում։ Արթուր Վազգենի Շաքարյանը նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության տեղեկատվական և տեխնիկական անվտանգության ապահովման…
Հնարավորություն ենք տալիս, որ գործունեության խաթարում չլինի. ՊԵԿ նախագահը «Սպայկայի» մասին
Հուլիսի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նորություններ կան «Սպայկայի» քննության հետ կապված, ասաց. «Քննությունը շարունակվում է: Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների գործընկեր կառույցների կողմից: Դրանք անընդհատ մշակվում են, հաշվարկներ են կատարվում: Մենք ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» գործունեությունը, նաև գյուղատնտեսության ոլորտի…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ: Փոխվարչապետը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին: Պաշտոնյաները տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:















