Դավիթ Չալոյան
Սերբիայում եզրագծին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչները կայանալու են այսօր և վաղը։ Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգա այսօր ու չեմպիոնությունը կվիճարկի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։ Հիշեցնենք, որ երեկ կայացած կիսաեզրափակչում Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի նկատմամբ։
Սերբիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս եկած Դավիթ Չալոյանը հաջող մեկնարկել է՝ 4-1 հաշվով հաղթելով ուկրաինացի Ռոգավային: Ավելի ուշ հանդես կգա նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով կմրցի լեհ Դուռկաչի հետ։
Բանակայինների Աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադառնում է 2 բրոնզե մեդալով։ Այս մասին տեղեկանում ենք Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մեդալ է հաջողվել նվաճել 69 կիլոգրամ քաշային Արման Մաշակարյանին ու գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանին։ Նշվում է, որ սա մարզիկների համար դեռևս ամենալուրջ նվաճումն է եղել։