Դավոս
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք ԶԼՄ-ների
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների: Դրանց թվում են եղել` չինական CCTV -ին, ֆրանսիական Le Figaro-ն և շվեյցարական RADIO TELEVISION SUISSE (RTS)-ը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Media Leaders Briefing-ին, որի ընթացքում պատասխանել է Business Insider-ի, The New York Times -ի, գերմանական DPA-ի, ռուսական РИА Новости-ի և Daily News Egypt-ի լրագրողների հարցերին:
Ջոն Քերին Դոնալդ Թրամփին հրաժարականի կոչ է արել
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը լքեր իր պաշտոնը, հաղորդում է CNBS-ն: Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր Քերիին հայտնել իր միակ ցանկությունը, որը նա կհորդորեր Դոնալդ Թրամփին կատարել, ինչին ի պատասխան Քերին նշել է Թրամփի հրաժարականը: Այս հայտարարությունը կատարվել է երկրում շարունակվող քաղաքական…
Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես», իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
Պոմպեոն և Մնուչինը ՀՏՀ-ին մասնակցելու են տեսակամուրջով
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը երեքշաբթի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձևաչափով, չնայած ավելի վաղ արված այն հայտարարություններին, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել ՀՏՀ-ին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ոչ միայն ինքը չի մեկնելու Դավոս, այլև այնտեղ չի ուղարկելու իր նախարարներին՝…
Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ…
Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային: Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի…
Ադրբեջանում բողոքի ալիքի պատճառ դարձած քաղբանտարկյալին ազատ կարձակեն
Ադրբեջանի նախագահի հրամանից հետո երկրի դատախազությունները քննչական մարմնին հրահանգել են վերանայել արդեն երկու տարի բանտում անցկացնող բլոգեր, ոստիկանության նկատմամբ զրպարտություն տարածելու կեղծ մեղադրանքով դատապարտված Մեհմեն Հուսեյնովի գործը։ Քննչական մարմինն էլ որոշել է կարճել նրա նկատմամբ հարուցված նոր գործը։ Այս մասին այսօր հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հուսեյնովի երկամյա ազատազրկումն ավարտվում է գարնանը, սակայն նրան նոր՝ կեղծ…
Դավոսում մեկնարկում է 49-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը
Այսօր Դավոսում մեկնարկում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը: Շվեյցարական հանգստյան գոտին այս տարի կընդունի շուրջ 3000 պետական մարմինների, միջպետական կառույցների ներկայացուցիչների, հասարակական գործիչների, խոշոր ընկերությունների և բանկերի ղեկավարների: Ֆորումի այս տարվա թեման հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին: Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ…
Նիկոլ Փաշինյանը կայցելի Գերմանիա և Ռուսաստան
Դավոս այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա: Նա տեղեկացրել է, որ այցը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով։ Նիկոլ Փաշինյանը նաև այցելելու է Մոսկվա։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ստանձման կապակցությամբ նա ելույթ կունենա ԵԱՏՄ հանձնաժողովի կենտրոնակայանում։
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մեկնում է Դավոս։ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», – գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցել էր 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով։ Դրանից առաջ Հայաստանը ինը տարի չի մասնակցել այդ համաժողովի աշխատանքին։
Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք ֆորումին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին։ Պատճառն ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունն» է՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարը բյուջեի չընդունման պատճառով։ Նախագահի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, փոխանցում է CNBC-ն։ Սանդերսի խոսքով՝ 800 հազար ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար Թրամփը…
Մակրոնը չի մեկնի Դավոս
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մեկնի Դավոս` Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու, պատճառը ծանրաբեռնված գրաֆիկն ու «դեղին բաճկոններ»-ի հետ կապված իրավիճակն է. հայտնում է РИА Новости-ն: Նշենք, որ տնտեսական ֆորումը կկայանա շվեյցարական Դավոսում հունվարի 22-25-ը: