դատաիրավական լրագրություն
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այցելել են Բարձրագույն դատական խորհուրդ
Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր: Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարևորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա,…

