դեղին քարտ
Լեհաստանի առաջնության 15-րդ տուրում «Պոգոնը» վաղը՝ հոկտեմբերի 28-ին, հյուրընկալվելիս կմրցի Լեգնիցայի «Մեձի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չի մասնակցի վաղվա խաղին՝ դեղին քարտերի կուտակման պատճառով: Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Այս խաղից առաջ «Պոգոնը» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Երեկ «Վալյադոլիդի» հետ խաղի ժամանակ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին թեթև զրույց է ունեցել կատալոնական ակումբի պատվիրակ Կառլես Նավալի հետ։ Պարզվել է, որ Մեսսին դժգոհ է խաղի մրցավարի գործողություններից։ «Մրցավարը փորձում է ամեն կերպ ինձ դեղին քարտ ցույց տալ: Դա անհավանական է», – ասել է Մեսսին Նավալին: Նշենք, որ եթե Մեսսին դեղին ստանար, ապա բաց կթողներ…
Football Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներողություն է խնդրել «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հեռացվելու համար։ Զլատանը խփել էր իր թիմի միակ գոլը, բայց երկու դեղին քարտերից հետո խաղադաշտը լքել էր 57-րդ րոպեին: Առաջին զգուշացումը ստացել էր Ռոմելու Լուկակուի հետ վիճաբանության համար: «Զլատանը ներողություն խնդրեց,…
Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղին Ռեալի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի: Հայտնի է, որ այս 2 ֆուտբոլիստները Դանիել Կարվախալն ու Սերխիո Ռամոսն են, ովքեր Լա Լիգայի նախորդ տուրում ստացան դեղին քարտեր, որոնք 2 ֆուտբոլիստի համար էլ 5-րդն էին ընթացիկ մրցաշրջանում: Այս մասին հայտնում է Football Espana-ն: Հայտնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ալավես» հանդիպումը տեղի կունենա հուլիսի…
«Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Թուրինի «Յուվենտուսի» դեմ պատասխան հանդիպմանը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Պատճառը որակազրկումն է։ Առաջին խաղում 38-ամյա ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել։ Նա զգուշացվել էր նաեւ «Տորինո»-ի դեմ քառորդ եզրափակիչի խաղում։ Նշենք, որ պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա ապրիլի 4-ին։ Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի՝ «Մոնպելյե»-ի հետ խաղի 38-րդ րոպեին իր հնարքի համար զգուշացվել է դեղին քարտով։ Գլխավոր մրցավար Ժերոմ Բրիզարի որոշումը ոչ միանշանանակ է ընդունվել։ Փարիզյան ակումբի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի խոսքով՝ մրցավարը ֆուտբոլիստի գործողությունները «ոչ մարզական պահվածք» է որակել: «Սա անհավանական է: Մրցավարը հայտարարեց, որ Նեյմարի գործողություններում նվաստացուցիչ մի բան կար,…
Իսրայելի եւ Բրազիլիայի լեգենդար վետերանների ընկերական խաղում տեղի է ունեցել մի զվարճալի իրադարձություն։ Կին մրցավարն բրազիլացիների կիսապաշտպան Կակային առանց պատճառի դեղին քարտ է ցույց տվել: Ապա, մոտենալով նրան, գրպանից հանել է բջջային հեռախոսը և սելֆի արել ֆուտբոլիստի հետ: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով՝ Բրազիլիայի հաղթանակով: Կական նույնպես դարձել է գոլի հեղինակ։ https://youtu.be/YeaNqZDDqsg?t=162
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարող էր դիտավորյալ դեղին քարտ ստանալ Պրիմերայի 8-րդ տուրի՝ «Սևիլյայի» հետ խաղի (4-0) վերջնամասում: Դա մրցաշրջանում նրա 7-րդ դեղին քարտն էր ու հիմա Պիկեն բաց կթողնի «Էյբարի» հետ մյուս տուրի խաղը: 32-ամյա Պիկեն խաղի վերջնամասում հարվածեց գնդակին մրցավարի սուլիչից հետո: Այդ արարքի համար նա զգուշացում ստացավ: Պիկեն դիտավորյալ է դեղին քարտ…
Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմը» հյուրընկալեց «Սաութհեմփթոնի» հետ: Ինչպես և ակնկալվում էր, տանտերերը վերահսկում էին խաղը և հաշիվը բացեցին առաջին խաղակեսի միջնամասում։ Իսկ դրանից հետո տեղի է ունեցել իրադարձությունների մի շարք, որոնց հետևանքով Հյուսիսային Լոնդոնում մի փոքր «տաքացել են»։ Սերժ Օրյեն երկու դեղին քարտ է ստացել չորս րոպեում և հեռացվել խաղադաշտից։ Իսկ արդեն ութ…
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր Facebook-ի էջում գրել է. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆֆսայդում»: