դեպք
20-ամյա աղջկան առևանգելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան: Քննությամբ փաստական…
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը: ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀՀ ՊԵԿ ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը։ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով…
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման և իրացման շղթան: Քննությամբ պարզվել…
ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր…
ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանությա դեպք և այլ դեպքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության…
ՊԵԿ-ը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք
ՊԵԿ քննչական վարչությունը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք՝ զուգորդված պետությանը պատճառված շուրջ 200 մլն դրամի չափի վնասով: Կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց: ՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է,…
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրգործով 2 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 18:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Երևան քաղաքի Չեխովի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել 57-ամյա տղամարդ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն՝ «Հերոին» տեսակի, թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,6 գրամ: 2020թ. սեպտեմբերի 2-ին՝…
Վրաստանում կորոնավիրուսի 20 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում այսօր` սեպտեմբերի 3-ին, կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք է հասատատվել, ևս 9 մարդ առողջացել է: Երկրում ընդհանուր 1568 դեպք է գրանցվել, որոնցիցի 1279-ը արդեն ապաքինվել են, իսկ 19-ը` մահացել: 6185 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 215-ը հսկողության տակ է հիվանդանոցներում: Այս մասին տեղեկանում ենք netgazeti.ge կայքից:
Գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 232 հրդեհի, երկու փլուզման, մեկ քարաթափման, երկու ջրահեղձման, երկու որոնողափրկարարական, 11 ինքնասպանության փորձի, 29 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 128 մարդ, իսկ փրկարարական…
Էրեբունու ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա ժամը 17.50-ին Խորենացու փողոցի շուկայի մոտ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող և նույնականացման…
Հարուցվել է քրեական գործ՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ: «2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս…
Ջրաշենի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրգործն ընդունվել է ՔԿ-ի վարույթ
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ: Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային…
Ծեծկռտուք և դանակահարություն Թեղենիքի խճուղում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քննրական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզական գյուղի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած միջաեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք՝ մկանների վնասումով, սուր…
Բացահայտվել է նախորդ տարի կատարված բնակարանային գողության դեպքը
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարգարյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկյա զարդեր, փող և «ԱՈՒՏՕ» տեսակի գազային ատրճանակ: Մաշտոցի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Էջմիածնում բնակվող 25 և 45-ամյա…
Կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը անդրադարձել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դեպքին: «Է՞ս չեք Ուրեմն, իմ ահազանգին, որ կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «դե հա, հասկացանք էլի, կորել-կորել ա,…











