դեսպամ
Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն մասնակցեցին արվեստի վարպետության դասի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների հետ: Վահագնը և Զառան տեղացի արվեստագետներ են։ Նրանք ներգրավված են «Իմ Հայաստան» ծրագրում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում Սմիթսոնյան ինստիտուտը։ Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակ ընտրվելու ՔՊ-ն չի խոչընդոտի․ հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը…
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գերիների հարցը ռուսական կողմի առաջնահերթությունն է։ Համառ աշխատատանք է տարվում, կա որոշակի առաջխաղացում։ Մի քանի անգամ գերիներ են վերադարձվել։ Աշխատանքը շարունակվում է։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Մուրադովը կշարունակի այդ ուղղությամբ աշխատել, Կոպիրկինը ասաց՝ կարծում եմ այո, ես վստահ եմ՝ այո։ https://www.facebook.com/azatutyun/videos/310303340523896
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։ Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին: