Դերեք Շովին
Ֆլոյդի մահվան գործով նախկին ոստիկանը մեղավոր է ճանաչվել
Նախկին ոստիկան Դերեք Շովինը, ով ԱՄՆ իրավապահ համակարգից հեռացվել էր անցյալ տարվա մայիսի 25-ին, մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան քրեական գործով։ Այս մասին հայտնում է KARE հեռուստաալիքը։ Նշվում է, որ Շովինը տեղափոխվել է Օուք Փարկ Հայթս կոչվող խիստ ռեժիմի բանտ։ Նախկին ոստիկանին սպառնում է մինչև 40 տարվա բանտարկություն։

